ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի մասին

Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի մասին
21.01.2026 | 12:26

*Ռուսաստանը ցավով է հետևում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումներին:

*Անհնար է համատեղել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ համագործակցությունը, որովհետև Բրյուսելն ուզում է իր նորմատիվ ակտերը համապատասխանեցնի ՀՀ-ի հետ, որոնք ներառում են նաև հակառուսական պատժամիջոցների կիրառումը:

*ՀՀ ԱԺ նախագահը և Փաշինյանը չեն ժխտել, որ ՌԴ-ն հիբրիդային վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար՝ կապված հայ Եկեղեցու հետ. դա մեզ համար անհասկանալի է:

*Եթե ԵՄ դիվանագիտության ղեկավարը բացահայտորեն խոստովանում է, որ ՀՀ-ում կայանալիք ընտրությունների ժամանակ կիրականացվի «մոլդովական սցենարը», ապա հայ հասարակությունը պիտի լրջորեն մտածի դրա շուրջ:

*Մոսկվան հույս ունի՝ ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչները ՀՀ-ում հետապնդումների չեն ենթարկվի:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2463

Մեկնաբանություններ